Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին տուն են գնել Իտալիայում
Հոլիվուդյան աստղային զույգ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին Իտալիայի հյուսիսային մասում մեծ հողատարածք և տուն են գնել`դրա համար վճարելով 40 միլիոն դոլար: Հողատարածքի մակերեսը կազմում է 5,4 քառակուսի կիլոմետր, հայտնում է zvezdi.ru-ն:
Ամառանոցն ունի 15 ննջասենյակ և 7 լողասենյակ, ինչպես նաև 2 ջրավազան, մարզումների սենյակ ու խաղողի այգիներ: