Գլխավոր / Армения / Գլոբալ մրցունակության ցուցիչով Հայաստանը 98-րդն է

Գլոբալ մրցունակության ցուցիչով Հայաստանը 98-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացրած Գլոբալ մրցունակության զեկույցում առաջին տեղը զբաղեցրել է Շվեյցարիան:

Այս զեկույցն իրականացվում է Գլոբալ մրցունակության ցուցիչի հիման վրա, որը 2004-ին մշակել է փորձագետ Սալա-ի-Մարտինը:

Համաձայն Գլոբալ մրցակցության ցուցիչի` երկրորդ տեղում Շվեդիան է, իսկ երրորդում` Սինգապուրը:

Միացյալ Նահնագներին բաժին է ընկել չորրորդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ Միացյալ Նահանգները նահանջել են երկու տեղով: Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Ֆինլանդիան (7) և Դանիան (9): Մեծ Բրիտանիան այս անգամ հայտնվել է 12-րդ տեղում, իսկ Նորվեգիան` 14-րդ:

Գլոբալ մրցունակության ցուցիչի համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը 3.76 միավորով: Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը նահանջել է մեկ տեղով:
Ադրբեջանը 54-րդ տեղում է` 4.29 միավորով, Ռուսաստանը` 63-րդում (4.64):

Tekali Taxi