2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանը կմասնակցի Prime Yalta Rally-2010-ին

Սեպտեմբերի 9-12-ը Յալթայում կանցկացվի Prime Yalta Rally-2010 մրցարշավը, որտեղ խաղարկվելու է Ուկրաինայի նախագահի գավաթը:

Արդեն վեցերորդ տարին է, ինչ Ղրիմն իր հարկի տակ է ընդունում Եվրոպայի լավագույն մրցարշավորդներին, հաղորդում է մրցարշավի հարցերով զբաղվող գրասենյակի մամլո ծառայությունը:

«Եվրոպայում իր նմանը չունեցող Ղրիմյան մայրուղին ամենանհետաքրքիր և բարդ մայրուղիներից է: Այն իսկական փորձություն է փորձառու մասնակիցների համար», -ասված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի մասնակից Վալերի Վարդանյանը Opel մակնիշի մեքենայով չէր կարողացել ավարտել մրցարշավը տեխնիկական պատճառներով:

Այս տարի Prime Yalta Rally-2010-ի հաղթողի կոչման համար պայքարելու են Ուկրաինայի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Շվեդիայի և Վրաստանի ներկայացուցիչները:

Մրցարշավին առաջին անգամ մասնակցելու են Իրանի և Հորդանանի մարզիկները: