Գլխավոր / Армения / Հզոր պայթյուն Վլադիկավկազում. կան տասնյակ տուժածներ

Հզոր պայթյուն Վլադիկավկազում. կան տասնյակ տուժածներ

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, իսկ 50 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Интерфакс»-ը`հղում կատարելով Հյուսիսային Օսիայի Ներքին գործերի նախարարությանը:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում, ինչի հետևաքնով փշրվել են նաև հարևան շենքերի պատուհանների ապակիները: Նախնական տվյալներով` պայթուցիկներով լի մեքենա է պայթել, որը գտնվում էր մարդաշատ վայրում`«Աշխատանքի բորսայի» հարևանությամբ, ուր ամեն օր հարյուրավոր մարդիկ են գալիս` աշխատանք գտնելու նպատակով, հաղորդում է РИА Новости-ին:

Tekali Taxi