Գլխավոր / Հայաստան / 8 ամսվա ընթացքում աուդիտորներին տուգանել են մոտ 2 մլն դրամով

8 ամսվա ընթացքում աուդիտորներին տուգանել են մոտ 2 մլն դրամով

2010 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում  ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա,  լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է:  Նույն ժամանակահատվածում դադարեցվել է  3 և կասեցվել 2 լիցենզիայի գործողություն, միևնույն ժամանակ 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ տարվա ութ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից  գանձվել է 6 մլն 722 500 դրամ պետական տուրք, որից  6 մլն 522 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը`  անհատ աուդիտորներից:

Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 1 մլն 710 հազար դրամի չափով:

Tekali Taxi