Գլխավոր / Армения / Մալախովին սպառնում են դատի տալ

Մալախովին սպառնում են դատի տալ

Չորեքշաբթի ռուսական առաջին ալիքի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Գենադի Մալախովը չի կարող լքել հեռուստաալիքը` առանց պայմանագրով նախատեսված տուգանքը վճարելու:

«Գենադի Մալախովի հետ կնքած պայմանագիրը կարող է չեղյալ համարվել միայն այն դեպքում, երբ Մալախովը հետևի պայմաններին և վճարի պայմանագրով նախատեսված տուգանքը` պայմանագրի դադարեցման հետևանքով հեռուստաալիքին պատճառած հնարավոր վնասների համար»,- հայտնել են Առաջին ալիքի մամլո ծառայությունում և հավելել, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն դատարան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մալախովը հաղորդաշարի հերթական նկարահանումներին չէր ներկայացել, ինչի հետևանքով հեռուստաալիքը ստիպված էր փոխարինել հաղորդումը: Երեկ Մալախովը հայտնվել է և լրագրողներին հայտարարել, որ չի ներկայացել նկարահանումերին, քանի որ իր պայմանագիրն ավարտվել է, հաղորդում է РИА Новости-ն:

Tekali Taxi