Home / Армения / «Հայաստանի կանգնեցված պահեր»-ը կտևի մինչև սեպտեմբերի 16-ը

«Հայաստանի կանգնեցված պահեր»-ը կտևի մինչև սեպտեմբերի 16-ը

Նախօրեին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում բացված «Հայաստանի կանգնեցված պահեր» ցուցահանդեսն այսօրվա ընթացքում դիտել է ավելի քան 2000 մարդ: Այս մասին հայտնել է ցուցահանդեսի մամուլի պատասխանատու Գուրգեն Ասլանյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են մի շարք միջազգային մրցույթների մասնակիցներ Աշոտ Պողոսյանի և Ռուբեն Բաղդիշյանի` վերջին ամիսներին արված լուսանկարները` Հայաստանի և Արցախի տեսարժան ու պատմամշակութային վայրերի, ինչպես նաև հայրենի բնության պատկերներով:

Ըստ լուսանկարների համահեղինակ Ռուբեն Բաղդիշյանի, անցած` «Մեր պապերից մնացածը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ավելի պարզ օբյեկտներ էին պատկերված` մեծ ու ամբողջական: Իսկ այստեղ փորձ է արվել պատկերել բնության այնպիսի երևույթներ, որոնք չեն կրկնվում, օրինակ` մառախուղի մոտենալը:

Աշոտ Պողոսյանի խոսքերով` լուսանկարչության մեջ մոտեցում կա, համաձայն որի երկրորդականը ներկայացվում է որպես գլխավոր: Ցուցահանդեսը համատեղ կազմակերպելու գաղափարը ծնվել է նրանից, որ երկու լուսանկարիչների ոճերը համընկնում են:

Ցուցահանդեսը ԵՊՀ-ում կտևի մինչև սեպտեմբերի 16-ը:

Tekali Taxi