Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». Մանրներին դատեք

«Չորրորդ ինքնիշխանություն». Մանրներին դատեք

«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների համաձայն, Սերժ Սարգսյանը խիստ հրահանգ է ուղարկել ուժային կառույցներին ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակիցներին պատժելու վերաբերյալ: Նույն աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ Սևանի այսօրվա վիճակի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց այնպես արեք, որ բանը նախարարին չհասնի: Այսինքն` «մանր չինովնիկները» կդատվեն, իսկ նախարարը, որը գլխավոր պատասխանատուն է, դարձյալ կպլստա: Նշվում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նախարարին հեռացնել աշխատանքից այդ չարաշահումների պատրվակով, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի նաև հրահանգ տալ`նրան կալանավորելու վերաբերյալ: Իսկ դա սկանդալային իրադարձություն կլինի, քանի որ նախարարին դատելն Հայաստանում աննախադեպ բան է:
Բացի այդ, իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ «եթե գումարները լափելու համար Արամ Հարությունյանը դատապարտվի, ուրեմն նախարարների 90 տոկոսը ևս պետք է գնա նրա ճանապարհով, բայց այդպիսի բան չի կարող լինել: Դա լուրջ ցնցումների կհանգեցնի, թիմում սխալ կհասկանան»:

Tekali Taxi