Home / Հայաստան / «Առավոտ». «Փորձում են սեպ խրել իմ և նախագահի միջև…»

«Առավոտ». «Փորձում են սեպ խրել իմ և նախագահի միջև…»

Ուշագրավ է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատասխանը «Առավոտի» հետևյալ հարցին.

–    Տեղեկություններ հրապարակվեցին, թե իշխանական մի թևի դիրքորոշումը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի է, և Ձեզ դիտեցին առավել այդ թևում:

–  Կարող եմ վստահեցնել` մենք որևէ խնդիր չունենք գործող նախագահի հետ: Եվ չեմ էլ կարծում, թե նման որևէ խնդիր կարող է կապվել ՀՀ նախագահի հետ: Ուղղակի սա ավելի ներքևի շրջանակների նախանձի արտահայտությունն է. փորձում են սեպ խրել իմ և նախագահի միջև, ինչը, իմ կարծիքով, իրենց չի հաջողվի: Նորից եմ հորդորում այդ մարդկանց` ավելի լավ է թող մի նորմալ գործ անեն երկրի և ժողովրդի համար:

Tekali Taxi