Home / Армения / Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն առաջարկել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել` երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու համար:

«Մենք բանակցային գործընթացը սկսելու նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, բայց մինչ այդ կոչ ենք անում Մոսկվային սկսել Վրաստանի գրավյալ տարածքների ազատագրման գործընթացը»,- ասել է Վաշաձեն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանել Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, հաղորդում է РБК-ն:

Tekali Taxi