Գլխավոր / Армения / Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի պայմանագիր է կնքվելու

Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի պայմանագիր է կնքվելու

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` Իրան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր է կնքնվելու:   

Ավելի վաղ Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի և Իրանի առևտրի նախարար Մեհդի Ղազանֆարի հանդիպման ժամանակ քննակվել էին երկկողմ առևտրային համագործակցության մանրամասները, հաղորդում է IRNA-ն:
Հիշեցնենք, որ այս պայմանագիրը Իրանը ներկայացրել էր 2009 թվականի օգոստոսին:

Նշենք, որ իրանական աղբյուրների հաղորդմամբ` ընթացիկ տարվա մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Իրանի և Հայաստանի միջև իրականացվող առևտրի  ծավալը համարժեք է 45 միլիոն դոլարի, այդ թվում` 31 միլիոն դոլարը Թեհրանից ներմուծված ապրանքների ծավալի արժեքն է:

Tekali Taxi