Գլխավոր / Армения / Մոսկվայում դաժանաբար սպանվել է ուսանող

Մոսկվայում դաժանաբար սպանվել է ուսանող

Մոսկվայում հետաքննում են երիտասարդի սպանությունը, ով սովորում էր Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանում: Ուսանողին սպանել էին` դանակով հարվածելով նրա պարանոցին:

Պատահարի մասին ոստիկանությանը հաղորդել են Սևանի փողոցի բնակիչները, ովքեր ավտոտնակի մոտ արյան մեջ կորած երիտասարդի մարմին են նկատել:
Սպանվածը Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, ՌԴ քաղաքացի, 23-ամյա Էդուարդ Աբդրախմանովն է:

Հետքննությունը դիտարկում է սպանության բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում` միջէթնիկ թշնամության հողի վրա իրականացրած սպանություն, հաղորդում է Интерфакс-ը` վկայակոչելով քաղաքային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոյի խոսքերը:

Tekali Taxi