Գլխավոր / Армения / Ռոբերտ Արզումանյանը կարող է տեղափոխվել Ռուսաստան

Ռոբերտ Արզումանյանը կարող է տեղափոխվել Ռուսաստան

Հայաստանի հավաքականի 25-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանն արդեն մի քանի ամիս է նոր ակումբ է փնտրում դանիական «Ռանդերսի» ղեկավարության հետ խնդիրներ ունենալու պատճառով: Ինչպես հաղորդում է ռուսական «Սպորտ-էքսպրեսը», Արզումանյանը կարող է հայտնվել ռուսական առաջատար ակումբներից մեկում արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ռուսաստանյան օրաթերթը նշում է, որ Արզումանյանի` Հայաստանի հավաքականից վերադառնալուց հետո «Ռանդերսը» ֆուտբոլիստին ուղարկել է երկրորդ թիմ: Ֆուտբոլիստի գործակալի խոսքերով` Արզումանյանն առաջարկ ունի Ռուսաստանի բարձրագույն խմբի ակումբներից մեկից:

Նշենք, որ Արզումանյանի պայմանագիրը դանիական ակումբի հետ գործում է դեռևս 2,5 տարի:

Tekali Taxi