Գլխավոր / Հայաստան / Բանակում ստեղծված վիճակը ժողովրդավարությունից հեռանալու պատճառով է. Հայրիկյան

Բանակում ստեղծված վիճակը ժողովրդավարությունից հեռանալու պատճառով է. Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մոտ քսան րոպե խոսեց իր անցած քաղաքական ուղու մասին, նշեց, թե ինքը ինչ մեծ գործ է արել անկախության համար:

Ավանդական ելույթից հետո Հայրիկյանն անդրադարձավ Հայաստանի օրհներգին և դրա բառերն անվանեց անհեթեթություն, ապա ասաց, որ սեպտեմբերի 21-ն ինքը Անկախության օր չի համարում:

Այնուհետև պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում արդեն մի քանի օր թեժ քննարկումների առարկա դարձած տեսանյութի մասին, որում հայկական բանակի համազգեստով մեկը հարվածում և նսեմացնում է երկու երիտասարդի, Հայրիկյանը պատասխանեց.

«Բախտ ունեմ լսելու, բայց այդ կադրերը չեմ տեսել: Իսկ դա տեղի է ունենաւոմ անկախությունից, ժողովրդավարությունից հեռանալու պատճառով»,- նշեց Պարույր Հայրիկյանը: 

Tekali Taxi