Գլխավոր / Армения / Գիտնականները հայտնաբերել են կարճատեսության գենը

Գիտնականները հայտնաբերել են կարճատեսության գենը

Գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը մարդու մոտ կարճատեսություն է առաջացնում: Այս բացահայտումը կարող է նպաստել աչքի հիվանդության բուժման նոր մեթոդների ու դեղամիջոցների ստեղծմանը, հաղորդում է BBC-ն:

Գենը բացահայտել են Լոնդոնի Քինգզ քոլեջի բժիշկները: Նրանք համոզված են, որ այժմ հնարավոր կլինի ստանալ նոր դեղամիջոցներ, որոնք թույլ կտան կանխել հիվանդությունն առաջացնող երևույթները:

Հետազոտական խմբի ղեկավար, բժիշկ Քրիս Համոնդի խոսքերով`10 տարի անց կարճատեսությունը հնարավոր կլինի բուժել աչքի կաթիլների միջոցով:

Tekali Taxi