Գլխավոր / Армения / ԼՂՀ-ում փորձում են լուծել ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը

ԼՂՀ-ում փորձում են լուծել ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը հասարակությանը կոչ է անում չհուսահատվել և վստահեցնում է, որ «Սարդրապատն» իր վրա է վերցնում ժողովրդին ներկա վիճակից հանելու բարդ գործը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ իրենք կարծում են, որ ի տարբերություն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում առաջընթաց կա. ներկայիս ԼՂ իշխանությունները փորձում են արագ լուծել ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը:

«Սակայն ոչ մի դրական առաջընթաց չկա բանակցային գործընթացում: Եվ ես, առիթից օգտվելով, կոչ եմ անում ԼՂ իշխանություններին չընդունել Մինսկի խմբի համանախագահներին` դրանով ցույց տալով, որ պետք չէ մեզ Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դնել»,- ասել է ժիրայր Սեֆիլյանը:

Tekali Taxi