Գլխավոր / Հայաստան / Հեծանվորդներն առողջ ապրելակերպ են քարոզում

Հեծանվորդներն առողջ ապրելակերպ են քարոզում

Սեպտեմբերի 19-ին «Հեծանիվ +» Էկո-մարզական հասարակական կազմակերպությունը հեծանվավազքի մրցույթ է կազմակերպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն` անկախ սեռից և տարիքից:

Այս միջոցառման գլխավոր նպատակը Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզումն ու հեծանվային մշակույթի տարածումն է:

Մրցույթի մասնակիցները անհատական հեծանիվներով 6 կմ տարածություն պիտի անցնեն:

Մասնակցել ցանկացողները պետք է նախօրոք գրանցվեն Լենինգրադյան փ. 31 հասցեում գտնվող Հեծանիվների արհեստանոցում մինչ սեպտեմբերի 17-ը:

Գրանցման համար անձնագիրը պարտադիր է: Հեծանվավազքը մեկնարկելու է Երևանի Արցախի փողոցի սկբնամասից ժամը 11:00-ին, տեղեկացնում է bikeplus.nor.am-ը:

Մրցույթի հաղթողները հուշամեդալներ և պատվոգրեր կստանան:

Tekali Taxi