Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». «Տրոյկա»-ում տեղ տվեք ընդդիմությանը

«Առավոտ». «Տրոյկա»-ում տեղ տվեք ընդդիմությանը

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը երեկ մասնակցել էր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրական հարցերով փորձագետների հետ հանդիպմանը`«Առավոտին» պատմել է.

«Նրանց մի հիմնական վերապահումը վերաբերում էր ընտրական հանձնաժողովների ղեկավարությանը «տրոյկայի», այսինքն` նախագահի, տեղակալի և քարտուղարի ընտրությանը: Նրանք նշում էին, թե ղեկավարության մեջ հիմնականում հայտնվում են իշխող ուժերի ներկայացուցիչները: Եվ առաջարկում էին սահմանել առավել հստակ մեխանիզմներ ընտրական հանձնաժողովների հավասարակշռման համար, որպեսզի «տրոյկայում» հիմնականում չլինեն իշխող կուսակցությունների ներկայացուցիչները»:

Tekali Taxi