Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ը դարձյալ շահագրգիռ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ

ԱՄՆ-ը դարձյալ շահագրգիռ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը չորեքշաբթի հայտարարել է, որ Թուրքիան այն երկիրն է, որի հետ Միացյալ Նահանգները մշտապես բաց և կենդանի երկխոսություն են ծավալում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Գորդոնի խոսքերով` Թուրքիան և Միացյալ Նահանգները շատ ընդհանուր շահեր ունեն, սակայն ամերիկացի պաշտոնյան նշել է նաև, որկողմերը կարող են տարաձայնություններ ունենալ մի քանի խնդիրներ շուրջ: Սակայն Գորդոնը չի համաձայնել այն մտքի հետ, որ Թուրքիան մեջք է դարձրել Արևմուտքին: 

«Թուրքիան միշտ էլ Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողքին է եղել»,- նշել է Գորդոնը:
    
Պետքարտուղարի օգնականը անդրադարձել նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին:

Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները շահագրգռված են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով, ինչը շահավետ կլինի թե երկու կողմերի, թե տարածաշրջանի համար:

Tekali Taxi