Գլխավոր / Армения / Անարդարությունը անհնար է դարձնում Հայաստանում քաղաքացու ապրելը. կարծիք

Անարդարությունը անհնար է դարձնում Հայաստանում քաղաքացու ապրելը. կարծիք

Մոսկվան չպետք է հանգստանա Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումից հետո: Այս մասին Oborona.ru կայքում գրում է Օլեգ Վասիլևը «Հայաստանը խաղեր է տալիս ՆԱՏՕ-ի հետ» հոդվածում:

Նրա խոսքերով` Սերժ Սարգսյանի աշխատակազմը, որը թուլացել է ընտրությունները կեղծելու մեղադրանքներից, շարունակում է ապացուցել իր անպիտանությունը ներքաղաքական ճգնաժամերը վերացնելու հարցում, որոնք երկրում սկսել են զարգանալ 2008 թվականի մարտի 1-ից: Հենց այս ժամանակ կառավարող ռեժիմին հաջողվեց պահել իշխանությունը` Երևան զորքեր բերելով և բողոքող մարդկանց վրա կրակելու հրանանգ արձակելու գնով:

Զանգվածային անհանգստություններն առավել ակտիվացան գների անկառավարելի աճի պատճառով, որը կապված էր պետական բոլոր մարմիններում կաշառակերության տարածման և տնտեսության մենաշնորհային բնույթի հետ:

Երկիրը, փաստորեն, կառավարվում է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք զբաղված են մեծ պահանջարկ ունեցող ապրանքների մենաշնորհային ներմուծմամբ: Շաքարավազի, ալյուրի, դեղամիջոցների ներմուծման մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանին` «Լֆիկ Սամո», բենզինն ու նավթամթերքները ներմուծում են Բարսեղ Բեգլարյանը`«Ֆլեշն» ու Միխայիլ Բաղդասարովը`«Միկան»: Այսպես կոչված օլիգարխների շարքում  են նաև գործարարներ Ռուբեն Հայրաբետյանը` «Նեմեց Ռուբոն» և Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը»:

Իշխանական օղակներում կաշառակերության և հանցավորության տարածման, ինչպես նաև երկիրը կողոպտելու մասին բազմիցս խոսվել է: Մի շարք ԶԼՄ-ներ անգամ տպագրել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի ծավալների մասին, որը 4 միլիարդ դոլարի է հասնում: Իսկ Սերժ Սարգսյանը, կարծես, ոչնչով չի ցանկանում զիջել Քոչարյանին և արագորեն հասնում է նրան` Քոչարյանին ամենաշահավետ բիզնեսի ոլորտներից «դուրս շպրտելով»:

Իրավիճակի վատացման համատեքստում` ակտիվանում է ընդդիմությունը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, որը սեպտեմբերի 17-ից մտադիր է հանարահավաքներ նոր ալիք բարձրացնել:

Հասարարական անարդարությունը, քաղաքական և տնտեսական իրավիճակը գրեթե անհնար են դարձնում հասարակ քաղաքացու ապրելը, ինչի հետևանքով ամեն մի  հնարավորության դեպքում մարդիկ այսօր լքում են իրենց հայրենիքը: Արտագաղթողների թիվը գնալով մեծանում է: Հայաստանցիները հիմնականում Ռուսաստան են գնում: Աշխատունակ քաղաքացիների մեկ երրորդը միշտ երկրի սահմաններից դուրս է` ժամանակավոր աշխատանք իրականացնելու համար: Նրանց մեծ մասը չի ցանկանում ետ վերադառնալ: Երկրում հստակ շերտավորում  է գոյացել, ինչն էլ  իշխանությունները հմտորեն օգտագործում են ընտրությունների ժամանակ:

Tekali Taxi