Գլխավոր / Армения / Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 10 անգամ

Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 10 անգամ

Այսօր Ստամբուլում ընթացող թուրք-իրանական բիզնես համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններում ազատ առևտրի մեխանիզմ կմշակվի Եվրոպայի հետ գործող մեխանիզմի օրինակով: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանն ասել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրային կապերը զգալի աճ են գրանցել: Մասնավորապես, 2002թ. Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1.2 միլիարդ դոլար, մինչդեռ 2010թ. այն հասել է 10 միլիարդ դոլարի:

Թուրքիայի վարչապետը կարևորել է նոր առևտրային պայմանագրի շուտափույթ կնքումը, որից հետո երկու երկրների միջև առևտրի ծավալները կարող են հասնել 30 միլիարդ դոլարի:

Tekali Taxi