Գլխավոր / Армения / Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում, որտեղ ակտիվ են քուրդ զինյալները, պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է ուղևորներով ավտոբուս, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Պատահարը տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանից ոչ շատ հեռու:
Պայթյունի մանրամասները դեռ հայտնի չեն: Կան տվյալներ, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի ճանապարհին, այնինչ այլ տվյալների համաձայն` պայթուցիկը ավտոբուսի ներսում է եղել:

Նշենք նաև, որ քուրդ ծայրահեղականները օգոստոսի սկզբին պայթեցրել էին Կիրկուկ-Ջեյհան նավթամուղը, ինչի արդյուքնում 2 մարդ էր զոհվել:

Tekali Taxi