Գլխավոր / Հայաստան / Երևանում կկայանա Անկախության օրվան նվիրված ֆոտոցուցահանդես

Երևանում կկայանա Անկախության օրվան նվիրված ֆոտոցուցահանդես

Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք, Հայաստանը» նախագծի կազմակերպիչները Հայաստանի անկախության 19-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել, որը տեղի կունենա 2010 թվականի սեպտեմբերի 20-ից 22-ը, ժամը` 16:00-21:00, Երևանի Սիրահարների այգում:

Այցելուներին կներկայացվեն «Ճանաչենք Հայաստանը արշավների ակումբ» նախագծի ընթացքում լուսանկարված ՀՀ և ԼՂՀ տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, ինչպես նաև մեր ուշադրությունը գրաված բոլոր հետաքրքիր և դիտարժան երևույթների 100-ից ավելի սիրողական նկարները:

 Նշենք, որ «Ճանաչենք Հայաստանը» նախագիծը հիմնադրվել է 2009 թվականի հուլիս ամսին Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների կողմից: Նախագծի շրջանակում արդեն իսկ կազմակերպվել են 1000-ից ավելի այցելու ունեցած 2 ցուցահանդեսներ և 200-ից ավելի հայ երիտասարդների անմիջական մասնակցությամբ բազմաթիվ ճանաչողական արշավներ ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Tekali Taxi