Գլխավոր / Армения / Զինծառայողը մահացել է ադրբեջանական փամփուշտից

Զինծառայողը մահացել է ադրբեջանական փամփուշտից

Սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ դիպուկահար զենքից և խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ), հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Tekali Taxi