Գլխավոր / Армения / Օզոնային փոսը չի մեծանում

Օզոնային փոսը չի մեծանում

Վերջին տասը տարիների ընթացքում օզոնային փոսը չի մեծացել` միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող համակարգված աշխատանքների շնորհիվ, որոնք ուղղված են օզոնային շերտի պահպանմանը: Նշենք, որ օզոնային շերտը Երկիրը պաշտպանում է արևի ուլտրամանուշակային ճառագայթներից:

Այս մասին են վկայում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրին նվիրված ծրագրի իրականացրած հետազոտությունները, որոնց 300 գիտնական է մասնակցել, հաղորդում է ИТАР-ТАСС.-ը:
 
Կազմակերպությունների ներկայացրած զեկույցում նշված է, որ օզոնի բաղադրությունը փոփոխության չի ենթարկվել, ինչը հնարավորություն է ընձեռել խուսափել մաշկային և աչքի հիվանդությունների միլիոնավոր դեպքերից:

Tekali Taxi