Գլխավոր / Հայաստան / 1,2 միլիոն կանայք աշխատանքի վայրում սեռական ոնտձգությունների են ենթարկվում

1,2 միլիոն կանայք աշխատանքի վայրում սեռական ոնտձգությունների են ենթարկվում

Աշխարհում աշխատանքի ընդունվելիս կամ կարիերայի ձևավորման ճանապարհին 1,2 միլիոն կին սեռական ոտնձգության է ենթարկվել: Այսպիսի արդյունքներ են արձանագրել Istat վիճակագրական ինստիտուտի ներկայացուցիչները, գրում է Corriere della Sera իտալական թերթը:

Իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն` 1 միլիոն 224 հազար կին աշխատավայրում տարբեր տեսակի բռնության և ճնշումների է ենթարկվում: Այնինչ բռնության ենթարկված կանանց 80%-ը ոչ միայն բողոք չի ներկայացնում, այլև չի խոստովանում, որ նման բան է եղել: Լռելու հիմնական պատճառը վախն է, իսկ 9,3% դեպքերում բռնության ենթարկվածները լռում են ամոթի պատճառով և պատահածի մեջ միայն սեփական մեղքն են տեսնում:

Զոհերի 20%-ն էլ թերահավատորեն են մոտենում իրավապահ մարմինների գործունեությանն, այդ իսկ պատճառով նրանց դիմելու իմաստ չեն տեսնում:

Tekali Taxi