Գլխավոր / Армения / 2010թ Հայաստանում ոչնչացվել է 3000 գլխաքանակ հիվանդ խոզ

2010թ Հայաստանում ոչնչացվել է 3000 գլխաքանակ հիվանդ խոզ

«Աֆրիկյան ժանտախտը մեր չարիքն է»,- այսօր հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի  անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հիվանդ խոզերի ռիսկային գոտի են համարվում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերը, քանի որ այս տարածաշրջաններում խոզերին պահում են բաց տարածություններում: Նա նշեց, որ այս պահին այդ տարածքներում միջոցներ են իրականացվում և ոչնչացվում են հիվանդ կենդանիները:

Գրիշա Բաղյանը նաև վստահեցրեց, որ այդ ստուգումներից հետո էլ ինքը տեսուչներ է ուղարեկլու, որպեսզի լինի մշտական հսկողություն և իրենց կատարած աշխատանքը ջուրը չընկնի:

Tekali Taxi