2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մենք չափազանց դաժա՞ն ենք. Ալվարդ Պետրոսյանը խոսել է բանակի մասին

Դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «ծանր բան» համարեց հայկական բանակում տեղի ունեցող երևույթները: Այդ մասին այսօր ասուլիսի ընթացքում նա հայտարարեց`պատասխանելով Epress.am-ի հարցին վերջերս ի հայտ եկած տեսագրության մասին, որտեղ հայկական բանակի հագուստով մեկը ստորացնում է զինվորներին:

Սակայն պատգամավորն այն կարծիքին չէ, որ «մենք պիտի քաղաքականացրած բանակը վարկաբեկենք, որովհետև այսօր մենք բանակից կարևոր բան չունենք»:

Մեր հարցին, արդյոք բանակը չէ ինքն իրեն վարկաբեկում, դաշնակցական գործիչը բացասական պատասխան տվեց:

«Բանակում կատարվում են բաներ, որ աշխարհի բոլոր բանակներում էլ կատարվում են: Ուղղակի մենք ենք չափազանց դաժան և վերջնագրերով ենք խոսում բանակի հետ: Ես դա ճիշտ չեմ համարում», - ասաց Պետրոսյանը: