Գլխավոր / Армения / Բրիտանական թերթը հրապարակել է ամերիկուհու ազատ արձակման մանրամասները

Բրիտանական թերթը հրապարակել է ամերիկուհու ազատ արձակման մանրամասները

Բրիտանական Telegraph-ը հրապարակել է ամերիկուհի Սարա Շուրդի ազատ արձակման սկանդալային մանրամասները:

Հիշեցնենք, որ Սարա Շուրդը երկու այլ ամերիկացիների հետ միասին ձերբակալվել էր 2009թ. հուլիսի 31-ին Իրանում: Նրանց դեմ առաջ էր քաշվել սահմանի ապօրինի հատման և լրտեսության մեջ մեղադրանք: Ըստ ձերբակալվածների վարկածի` նրանք պատահմամբ էին հատել սահմանը` ուսումնասիրելով հարևան Իրաքի տեսարժան վայրերը:

Շուրդն ազատ է արձակվել «քաղաքական գործարքի» շնորհիվ, ոստ որի ամերիկյան կողմը վճարել է 500 հազ. դոլար գրավ:

Ինչպես հայտնում է Telegraph-ը, գործարքը կազմակերպել է Օմանի սուլթանը: Ամերիկացիները որոշակի չափով հաստատել են այդ փաստը` Պետդեպի պաշտոնական հաղորդագրության մեջ նշելով, որ Շուրդի ազատարձակման գործում «առանցքային դեր» է խաղացել Օմանը:

Պատասխան նամակում Օմանի սուլթանը հույս է հայտնել, որ հետագայում կկարողանա կարևոր դեր խաղալ ամերիա-իրաքյան հարաբերությունների բարելավման գործում:

Tekali Taxi