Գլխավոր / Հայաստան / Պատգամավորը վրացերեն լեզվում հայահալած քաղաքականություն է նկատել

Պատգամավորը վրացերեն լեզվում հայահալած քաղաքականություն է նկատել

Վրաստանում դե յուրե հայկական դպրոցներ գոյություն չունեն: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, խոսելով ջավախքահայության խնդիրների մասին, ասել է, որ դրանք բազմաթիվ են, սակայն ամենակարևոր ու բարդ խնդիրը վերաբերում է կրթական ոլորտին:

«Դպրոցներում վրացերենի դասաժամերը ավելացել են: Եթե նախկինում 7 ժամ հայերեն էր, 3 ժամ վրացերեն, այժմ արդեն համահավասար է` 5-ական ժամ»,- նշել է Շիրակ Թորոսյանը և հավելել, որ, փաստորեն, հայկական դպրոցները դարձել են վրացական:

«Կարծում եմ` վրացական իշխանությունների նպատակը ոչ թե վրացերեն սովորեցնելն է, այլ` վրացականացնելը: Կրթական ոլորտի խնդիրները դառնում են քաղաքական. հայահալած քաղաքականությունը տեղափոխվել է նաև կրթական ոլորտ»,- հավելել է Շիրակ Թորոսյանը` ասելով, որ վրացական իշխանությունների նման մոտեցումը երկու բան է ենթադրում` նրանք հուսով են, որ կամ հայերը դուրս կգան այդ տարածքներից, կամ էլ կձուլվեն վրաց ժողովրդին:

Շիրակ Թորոսյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ դպրոցներում բազմաթիվ կրճատումներ են եղել` այդ թվում իր ծնողներին են ազատել աշխատանքից` ասելով, որ հրահանգ է եկել վերևից, որ նրանք այլևս չպետք է աշխատեն դպրոցում:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ-որ կապ կա Շիրակ Թորոսյանի ջավախքահայության հետ կապված գործունեության և նրա ծնողների աշխատանքից հեռացվելու մեջ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը ասել է, որ իր ծնողների միակ մեղքն այն է, որ ինքը նրանց որդին է:

Tekali Taxi