Գլխավոր / Армения / Հայաստանից հետո Դեպարդիեն հիացել է Վլադիվոստոկի կանանցով

Հայաստանից հետո Դեպարդիեն հիացել է Վլադիվոստոկի կանանցով

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Վլադիվոստոկ կատարած այցի ժամանակ տպավորություններով է կիսվել քաղաքի մասին` ասելով, որ իրեն դուր է եկել մեղմ կլիման, գեղեցիկ կանայք և ծովը:

Բնակիչների մոտ նա նկատել է անկախության և ներքին ազատության ձգտումը: «Չկա այն զգացողությունը, որ դրսում մարդկանց փոխարեն ռոբոտներ են քայլում: Հենց այսպիսի տպավորություն էի ստացել Տոկիոյից: Նկատելի է, որ դուք ներքին ազատության զգացողություն ունեք»:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա սեպետմբերի 3-5 Դեպարդիեն Երևանում էր: Նա մասնակցում էր «Կարոտ» փառատոնի մրցանակաբաշխության արարողությանը: Երեկոյի ընթացքում նա դիմել էր մրցանակաբաշխության վարող Գայանե Ասլամազյանին` ասելով. «Ես հիացած եմ Ձեր գեղեցկությամբ և եթե ամուսնանալու մտադրություն ունենաի, ապա միայն Ձեզ հետ: Ես հիացած եմ հայ կանանց գեղեցկությամբ»:

Tekali Taxi