Գլխավոր / Армения / «Հատուկ գունդը» նշել է իր հիմնադրման 20 ամյակը

«Հատուկ գունդը» նշել է իր հիմնադրման 20 ամյակը

1990թ. ստեղծված «Հատուկ գունդը», որն այն ժամանակ կոչվում էր ՆԳՆ ռազմականացված ջոկատ և ստեղծվել էր պաշտպանելու Հայաստանի սահմանները և Արցախի անվտանգությունը,  այսօր  մեծ շուքով նշել է իր հիմնադրման  20 ամյակը:

Այդ առիթով անցկացվել է  շքերթ, որին մասնակցել են նաև«Հատուկ գնդի» վետերանները: Միջոցառմանը  մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Սեյրան Օհանյանը  «Հատուկ գնդի» ներկայացուցիչներին շնորհել է  Մարտական ծառայության  մեդալներ,  և պատվոգրեր, որոնք սահմանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 
Ուշագրավ է, որ «Հատուկ գնդի» վետերենների մեծ մասն այսօր  ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվ ներկայացուցիչներից են:

Մասնավորապես, ՀԱԿ ներկայացուցիչ «Լինենք Տեր Պետությանը» հ/կ նախագահ Արմեն Համբարձումյանը, ով նույնպես «Հատուկ գնդի» անդամներից է եղել , ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար պարգևատրել են Մարտական ծառայության մեդալով: 

Tekali Taxi