Գլխավոր / Հայաստան / ԱԺ նոր փոխնախագահի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին

ԱԺ նոր փոխնախագահի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին

Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արևիկ Պետրոսյանը հրաժարական է տվել:

Կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հաստատել է այդ տեղեկատվությունը` չնշելով,սակայն, հրաժարականի պատճառները:

ԱԺ փոխնախագահի նոր թեկնածուին կուսակցությունը կառաջադրի հոկտեմբերին:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Արամ Սաֆարյանն ու Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին:

Tekali Taxi