Գլխավոր / Հայաստան / Գերմանուհին սպանել է ամուսնուն և որդուն և այրել նրանց տունը

Գերմանուհին սպանել է ամուսնուն և որդուն և այրել նրանց տունը

43-ամյա փաստաբան Սաբինա Ռ-ն սպանել է ամուսնուն և 7-ամյա որդուն, այրել է նրանց բնակարանը, ինչից հետո ներխուժել է գերմանական Լյորեխ քաղաքի հիվանդանոց և կրակել մարդկանց վրա, գրում է Bild թերթը:

Հանցագործ կինը սպանվել է ոստիկանության հետ բախման հետևանքով: Մինչ այդ նա հասցրել է 4 մարդ սպանել, ևս երեք մարդ վիրավորվել է:

Հանցագործությունը տեղի է ունեցել անձնական հողի վրա: Հանցագործ կինը երկու ամիս առաջ ամուսնալուծվել էր, իսկ իրենց 7-ամյա երեխան հոր հետ էր բնակվում: Պատահարի օրը հայրը թույլ չի տվել Սաբինային հանդիպել երեխային, ինչից հետո կինը հանկարծակի կրակել է բացել, իսկ այնուհետև այրել է տունը:

Tekali Taxi