Գլխավոր / Հայաստան / Հռոմի պապի դեմ մահափարձի մասին զրույցը կատակ էր

Հռոմի պապի դեմ մահափարձի մասին զրույցը կատակ էր

Վեց հավաքարարներ, ում կասկածում էին Հռոմի պապի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, ձերբակալվել են իրենց գործընկերոջ պատճառով, ով սխալ է հասկացել իրենց կատակը, գրում է բրիտաական Mirror-ը:

Սեպտեմբերի 16-ին հավաքարարներից մեկը թեյի շուրջ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Պապի վրա կրակելը հեշտ չի լինի, քանի որ նրա մեքենան զրահապատ է: Մեկ ուրիշն առաջարկել է կիրառել նռնակ: Զրուցակիցները կատակելուց հետո փոխել են զրույցի թեման, սակայն Veolia Environmental Services ընկերության հավաքարարը, ով լսել է զրույցը, անմիջապես զանգահարել է ոստիկանություն: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերները պատրաստվում են սպանել Պապին լոնդոնյան զորահանդեսից առաջ:

Հիշեցնենք, որ հավաքարարներին ձերբակալել են ուրբաթ օրը, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակվել:

Tekali Taxi