2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Համաշխարհային ՀՆԱ-ի մեկ տոկոսը ծախսվում է մարազմի վրա

Ալցhայմերի հիվանդության հետևանքով առաջացած տկարամտությունը և մարազմը գլոբալ տնտեսությանն արժենում են 604 մլրդ. դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 1 տոկոսը: Այս մասին հաղորդում է The World Alzheimer Report-ը:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ավելին է քան, օրինակ, Wal-Mart-ի և ExxonMobil-ի տարեկան եկամուտը:

Հաշվետվության հեղինակները կարծում են, որ Ալցհայմերի հիվանդությունը հանդիսանում է 21-րդ դարի հիմնական բժշկական և սոցիալական սպառնալիքը: Մինչ 2030 թվականը մարազմով հիվանդ մարդկանց թիվը կկրկնապատկվի, իսկ մինչ 2050 թվականը` կեռապատկվի: Այդ դեպքում հիվանդների խնամքի համար նախատեսված ֆինանսական միջոցները կաճեն ավելի արագ` հատկապես զարգացող երկրներում:

Մի շարք երկրների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ալցհայմերի հիվանդությունը հանդիսանում է ամենածախսատար հիվանդությունը աշխարհում: