Գլխավոր / Հայաստան / Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթում է խոշոր հաշվով

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթում է խոշոր հաշվով

Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկնարկած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականն ուժերը չափեց Հաշմանդամների միջազգային շախմատային ասոցիացիայի թիմի հետ:

Այս մրցապայքարում ամենաարագը հաղթեց Լիլիթ Մկրտչյանը, ով սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Նադեժդա Զիկինային:

Մկրտչյանի օրինակին հետևեցին նաև Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը, և միայն չորրորդ խաղատախտակին հանդես եկող Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ` 3,5:0,5:

Tekali Taxi