Գլխավոր / Армения / ԲՀԿ-ն չի մանրամասնել ԱԺ փոխնախագահի հրաժարականի պատճառները

ԲՀԿ-ն չի մանրամասնել ԱԺ փոխնախագահի հրաժարականի պատճառները

ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի հրաժարականը կուսակցության որոշումն էր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, սակայն նշել է, որ ինքը չի մանրամասնելու այդ որոշումը:

Epress.am-ի այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Վարդան Բոստանջյանի նշանակման մասին մամուլում շրջանառվող լուրերը, պատգամավորն ասել է, որ ԲՀԿ-ն այս պահին ունի մի քանի թեկնածուներ, քննարկվում են տարբեր անուններ:

««Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը մոտ օրերս կտեղեկացնի հանրությանը իր որոշման մասին ԱԺ հաջորդ փոխնախագահի պաշտոնի վերաբերյալ», – ասել է Էնֆիաջյանը:

Tekali Taxi