Գլխավոր / Армения / Հայաստանի շախմատի հավաքականը մրցակցին ընդամենը կես միավոր զիջեց

Հայաստանի շախմատի հավաքականը մրցակցին ընդամենը կես միավոր զիջեց

Հայաստանի հավաքականը բավական արագ ավարտեց իր այսօր մրցավեճը Խանտի-Մանսիչյսկում ընթացող Համաշխարհային շախմատի օլիմպիադայում: Ավստրալիայի հավաքականին մեր թիմը զիջեց ընդամենը կես միավոր:

Դա տեղի ունեցավ առաջին իսկ պարտիայում, երբ երկրորդ տախտակին հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Դևիդ Սմերդոնի հետ:

Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Ժոն Յուան Ժաոին, իսկ Գաբրիել Սարգսյանը նույնպես սպիտակ ֆիգուրներով` Ջորջ Քսիեին:

Վերջինն իր պարտիան ավարտեց Արման Փաշիկյանը, ով սևերով պարտության մատնեց Ստիվեն Սոլոմոնին 44-րդ քայլին:

Tekali Taxi