Գլխավոր / Հայաստան / Հայտնի մրցավարը փորձել է սահմանով 4.5 կգ հերոին անցկացնել

Հայտնի մրցավարը փորձել է սահմանով 4.5 կգ հերոին անցկացնել

Ֆուտբոլային մրցավար Բայրոն Մորենոն ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում` 4,5 կիլոգրամ հերոին տեղափոխելու մեղադրանքով, հաղորդում է АР գործակալությունը:

Ստուգման ժամանակ Մորենոն շատ է նյարդայնացել, ինչն էլ մաքսատան աշխատակիցներին կասկածի առիթ է տվել: Մանրակրկիտ ստուգման արդյունքում Մորենոյի մարմնի և ոտքերի վրա ամրացված հերոինով լի փաթեթներ են հայտնաբերել:

Նրա դեմ թմրանյութի տարածման մեղադրանք է առաջադրվել: Մորենոն այժմ ձերբակալված է` առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի:

Նշենք, որ Բայրոն Մորենոն դատել է 2002 թվականի աշխարհի առաջնության Իտալիա-Կորեա խաղը, որում նա չհաշվեց իտալացիների խփած մաքուր գոլը:

Tekali Taxi