Գլխավոր / Армения / Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կարող է անցկացվել Վլադիկավկազում

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կարող է անցկացվել Վլադիկավկազում

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն նշել է, որ Վլադիկավկազը հավակնորդ քաղաքների թվում է, որտեղ կարող է տեղի ունենալ Եվրո-2012-ի Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը, հաղորդում է Спорт-Экспресс-ը:

«Մեր նպատակն է նպաստել ֆուտբոլի առաջխաղացմանը շրջաններում: Կարծում եմ` Ռուսաստանի հավաքականի խաղերը պետք է անցկացվեն ոչ միայն մայրաքաղաքի մարզադաշտերում»,- հայտարարել է Ֆուրսենկոն:

Նա նաև հավելել է, որ «Մոսկվան հագեցած է մեծ ֆուտբոլով, իսկ շրջաններում միջազգային հանդիպումները ողջունվում են մեծ խանդավառությամբ»:

«Երկրպագուների համար իսկական տոն կստացվեր: Օսետիան հարուստ է տաղանդներով, ազգային հավաքականում խաղում են օսեր, և համոզված եմ, որ նրանց թիվը միայն կավելանա»,- մեկնաբանել է Սերգեյ Ֆուրսենկոն:

Հիշեցնենք, որ առայժմ բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, Ռուսաստանի ազգային հավաքականի խաղերն անցկացվել են միայն Տուլայում: Այնտեղ 1999թ. տեղի է ունեցել Ռուսաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:

Tekali Taxi