Գլխավոր / Армения / Վիրջինիա նահանգում առաջին անգամ 100 տարում կնոջը մահապատժի կենթարկեն

Վիրջինիա նահանգում առաջին անգամ 100 տարում կնոջը մահապատժի կենթարկեն

ԱՄՆ-ի գերագույն դատարանը հրաժարվել է արգելափակել Վիրջինիա նահանգի դատարանի՝ Թերեզա Լյուիսին մահապատժի ենթարկելու որոշումը: Այս մասին հաղորդել է BBC-ն:
Լյուիսը, ով մեղադրվում է ամուսնուն և որդուն սպանելու համար հանցագործներ վարձելու մեջ, կդառնա Վիրջինիա նահանգում առաջին մահապատժի ենթարկված կինը վերջին հարյուր տարվա ընթացքում:

Հանցագործները դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Լյուիսը մահապատժի կենթարկվի՝ հանցագործությունը կազմակերպելու մեղադրանքով:

Նրան մահապատժի կենթարկեն վաղը՝ մահացու ներարկման միջոցով:

Tekali Taxi