Գլխավոր / Армения / Տղամարդիկ ընկել են պատուհանից կատվի պատճառով

Տղամարդիկ ընկել են պատուհանից կատվի պատճառով

Ուկրաինական Տերնոպոլ քաղաքի Բրովարնայա փողոցում զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Երկու տեղացիներ ընկել են տարբեր հարկերի պատշգամբներից՝  փորձելով փրկել կատվին: Կատուն ընկել է լուսամուտից, իսկ տղամարդիկ փորձել են օգնել կենդանուն, հաղորդում է Zaxid.net-ը:

Տղամարդիկ տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ են ստացել` հիմնականում կոտրվածքներ:

Վնասվածքներ ստացած տղամարդկանցից մեկն ապրում է երրորդ հարկում, մյուսը՝ երկրորդում: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Կատվի ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:

Tekali Taxi