Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Քոչարյանը երաշխիք է խնդրել

«Հայկական ժամանակ». Քոչարյանը երաշխիք է խնդրել

ՀՀ իշխանական վերնախավում իսկական իրարանցում է սկսվել, երբ ակնհայտ է դարձել, որ ՌԴ նախագահը և վարչապետը Մոսկվայի քաղաքապետի Յուրի Լուժկովի դեմ արշավ են սկսել, ու նա առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել, գրում է «Հայկական ժամանակը»:

Ենթադրվում է, որ Լուժկովի պաշտոնանկությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ նրա հովանավորած բիզնեսների համար, որպիսիք հանդիսանում են նաև հայ պաշտոնյաների մոսկովյան գործերը: Մոսկվայում բիզնեսներ ունեցող հայ պաշտոնյաների ցանկը շատ երկար է, իսկ այդ մասին մամուլի հրապարակումները պարբերական բնույթ են կրում: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ Մոսկվա է մեկնել հենց ՀՀ իշխանական վերնախավի բիզնեսների համար` ՌԴ վաչակազմից երաշխիքներ ստանալու նպատակով: Այցը, սակայն, ձգձգվել է, և Քոչարյանը չի հասցրել մինչև սեպտեմբերի 21-ը` Անկախության տոնը վերադառնալ և մասնակցել Սերժ Սարգսյանի կազմակերպած ընդունելությանը: Իսկ թե որքանով է արդյունավետ եղել Քոչարյանի այցը` ցույց կտա ժամանակը:

Tekali Taxi