Գլխավոր / Հայաստան / Արագածի վրա հայտնաբերվել է կորած «Լենդ Ռովերը»

Արագածի վրա հայտնաբերվել է կորած «Լենդ Ռովերը»

Սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում` մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արագած լեռան լանջին` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել են Անդրանիկ, Սևակ և Շավարշ Դանիելյանները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին նրանք «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով բարձրացել էին Արագած լեռան գագաթը, և ժամը 20.30-ից նրանց հետ չէր հաջողվում կապ հաստատել:

Ինչպես հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, տուժածներ չկան:

Tekali Taxi