Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». Կառավարությունը խրախուսում է չինովնիկների բիզնեսը

«Հրապարակ». Կառավարությունը խրախուսում է չինովնիկների բիզնեսը

ՀՀ կառավարությունը, փաստորեն, խրախուսում է պետական չինովնիկների բիզնեսը, կարծիք է հայտնում օրաթերթը:

Երեկ հայրենի կառավարություն որոշել է թույլատրել Վանաձորի «Գլորիա կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծված 59 սարքավորումների մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը 3 տարով` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 29-ը: Մեր տեղեկություններով` Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, ինչպես նաև Վանաձորի շատ օբյեկտներ պատկանում են քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Այնպես որ, մաքսային հատուկ արտոնություններ սահմանվում են համայնքային ղեկավարի համար:

Tekali Taxi