Գլխավոր / Армения / Գնաճը բավական բարձր է. ահազանգում են պատգամավորները

Գնաճը բավական բարձր է. ահազանգում են պատգամավորները

ԱԺ ֆինանսավարկային բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են տնտեսական ճգնաժամի մասին և հրապարակել որոշ վիճակագրական տվյալներ:

Ըստ նրանց ներկայցրած տվյալների` այս տարի արտահանման ծավալները երկու անգամ ավելի են աճել, քան ներմուծման ծավալները: Ներմուծումն անցյալ տարվա համեմատ նվազել է 22,8%-ով:

Բանախոսների հավաստմամբ` մեղմվել է անկումը գյուղատնտեսության ոլորտում, և խաղողի մթերման ժամանակ դա ակնհայտ կլինի:

2-3% անկում կա շինարարության ոլորտում, իսկ մնացած ոլորտներում` 7-8% աճ:

Պատգամավորները նաև ահազանգել են, որ գնաճը բավական բարձր է` 7,7%, և առայժմ չի հաջողվում դրա տեմպերը մեղմել:

Պատգամավորները, սակայն, վստահեցրեցին, որ իրենք ամեն ինչ անելու են` տարվա վերջի համար նախանշած ցուցանիշները բավարարելու համար:

Անդրադառնալով աշխատավարձերին` Գագիկ Մինասյանն ասել է, որ այս բնագավառում աճը բավական ակնհայտ է և աճ է գրանցվել նույնիսկ ճգնաժամային տարում:

«Նույնիսկ ԵՄ զարգացած երկրները կրճատեցին իրենց զարգացումների իրականացման փաթեթը: Մենք գնացինք ճիշտ հակառակ ճանապարհով, և ոչ մի սոցիալական ծրագիր չկրճատվեց», – նշել է Գագիկ Մինասյանը:

Tekali Taxi