Գլխավոր / Армения / Հայաստանցի շախմատիստները շարունակելու են խաղալ ռուսաստանցիների հետ

Հայաստանցի շախմատիստները շարունակելու են խաղալ ռուսաստանցիների հետ

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատային օլիմպիադայի 4-րդ տուրից հետո 7 թիմ դեռևս չեն ճաշակել միավորների կորստի դառնությունը: Այդ թիմերի շարքում են Հայաստանը, Ռուսաստանի 1-ին և 2-րդ հավաքականները, Վիետնամը, Վրաստանը, Հունգարիան և Հոլանդիան:

Վաղը մեր հավաքականը կխաղա Ռուսաստանի 2-րդ թիմի դեմ: Ռուսաստանի 1-ին թիմը կհանդիպի Հունգարիային, Վրաստանը` Վյետնամին, իսկ Հոլանդիան` Լեհաստանին:

Հայաստանի կանանց հավաքականը, որն այս պահի դրությամբ 6 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, վաղը կմրցի Հունաստանի ընտրանու դեմ:

Tekali Taxi