Գլխավոր / Հայաստան / ՀՀ կառավարությունը ծխելու դեմ պայքարում է ծխախոտի գները բարձրացնելով

ՀՀ կառավարությունը ծխելու դեմ պայքարում է ծխախոտի գները բարձրացնելով

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերին։

Սույն նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը, նշված է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ։

Այս հարցը նույնպես, վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, երկար ժամանակ քննարկվել է վերը նշված ապրանքները ներմուծողների և արտադրողների հետ, արդյունքում հստակեցվել է բնագավառի քաղաքականությունը։

Նիստի ընթացքում վարչապետը նշել է, որ Հայաստանում, օրինակ` ծխախոտը, շատ էժան է և ամենքին մատչելի, ու մեզանում խիստ տարածված են նաև ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդությունները։

«Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով։ Երկրորդ, անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների և արտադրողների միջև և երրորդ` օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014թ.-ից», – ասել է վարչապետը:

Tekali Taxi