Գլխավոր / Հայաստան / Լուժկովի կինն իր բիզնեսը Ավստրիա է տեղափոխում

Լուժկովի կինն իր բիզնեսը Ավստրիա է տեղափոխում

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, ով նաև «Ինտեկո» ընկերության ղեկավարն է, իր բիզնեսն Ավստրիա է տեղափոխում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական L’Express թերթը:

Դեռևս երկու տարի առաջ Բատուրինան սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նա Վիեննայում հիմնադրամ է ստեղծել, ինչը նրան հնարավորություն է տալիս հարկեր վճարել ավստրիական բյուջե:

Ռուս միլիարդատիրուհին Տիրոլում խոշոր ընկերություն է հիմնել: Անցյալ տարի նա 25 միլիոն եվրոյով հյուրանոցային շքեղ ցանց է գնել ավստրիական Ալպերում գտնվող Կիցբյուելում, որտեղ սովորաբար իրենց հանգիստն են անցկացնում ռուս օլիգարխներն ու վարչապետ Պուտինը: Լուժկովի կինը նաև «Այհենհայմ» հայտնի գոլֆի ակումբի սեփականատերն է:

Ավստրիացիների բարի վերաբերմունքին արժանանալու և տեղի ԶԼՄ-երի հարձակումները կասեցնելու համար Բատուրինան և Լուժկովն ամեն տարի անվերադարձ միլիոնավոր եվրոներ են հատկացնում Տիրոլում սպորտային և մշակութային իրադարձություններ անցկացնելու համար:

Tekali Taxi